00:00:00

Հնդկաստանում անջատել են ինտերնետը քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ ցույցերի պատճառով

16:46, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հնդկաստանում ոստիկանությունն արգելել է հավաքները երկրի մուսուլմանական շրջաններում, գրում է Independent-ը: Ցույցեր են անցկացվում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ: Պարբերականի տեղեկություններով՝ ցույցերի ընթացքում 3 օրում զոհվել է 14 մարդ, 4000 մարդ ձերբակալվել է: Միայն երեկ զոհվել է 6 մարդ: Բացի այդ, երկրում անջատել են ինտերնետը: Հազարավոր մարդիկ հավաքվել են Նյու Դելիում Ջամա-մասջիդ մզկիթի մոտ: Նրանք հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում՝ իշխանություններին մեղադրելով մուսուլմանների մարգինալացման մեջ: Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձայն՝ ոչ մուսուլման քաղաքացիներին, որոնք ապրում են հիմնականում մուսուլմաններով բնակեցված երրորդ երկրներում, Հնդկաստանի քաղաքացիության իրավունք է տրվում կրոնական հիմքով հետապնդման դեպքում: Խոսքը Պակիստանի, Աֆղանստանի եւ Բանգլադեշի քաղաքացիների մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր