00:00:00

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը կվերածեն հիպերձայնային հրթիռների արձակման համար համալիրի

16:12, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Scaled Composites ընկերության կողմից ստեղծված Scaled Composites Stratolaunch Model 351 ինքնաթիռն աշխարհում ամենամեծն է: Այն կվերածեն հիպերձայնային հրթիռների արձակման համար համալիրի, հաղորդում է Planet Today-ը: Ընկերության հիմնադիր Փոլ Ալլենը մահացել է անցած տարվա հոկտեմբերին՝ չտեսնելով Scaled Composites Stratolaunch Model 351-ի առաջին անգամ օդ բարձրանալը: Առաջին թռիչքը կայացել է 2019-ի ապրիլին: Փորձարկումները հաջող են անցել, ապա ծրագիրը փակվել է, իսկ ընկերությունը փոխել է սեփականատիրոջը: Այժմ պարզվել է, որ նոր սեփականատեր է դարձել Cerberus Capital Management ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Սթիվ Ֆեյնբերգին: Նա համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմը: Հիպերձայնային հրթիռների ստեղծումը շատ կարեւոր խնդիր է զենքի ամերիկյան արտադրողների համար, այդ պատճառով այն փաստը, որ այդ նպատակի համար մեծ միջոցներ եւ ռեսուրսներ են ծախսվում, զարմանալի չէ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր