00:00:00

Հնդկաստանում բողոքի ակցիաների հետևանքով 9 մարդ է զոհվել

15:40, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների ընդունման դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով 9 մարդ է զոհվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը: Տարածաշրջանային ոստիկանության տվյալներով՝ իրավապահ համակարգի ավելի քան 50 աշխատակից է տուժել  ցուցարարների հետ բախումների հետևանքով: Ընդ որում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշել են, որ ոստիկանությունը հրազեն չի կիրառել: Հնդկաստանում բողոքի զանգվածային ակցիաներն ու անկարգությունները սկսվել են նախորդ շաբաթվա կեսերին, երբ Հնդկաստանի խորհրդարանը հավանություն էր տվել քաղաքացիության մասին օրենքում նոր փոփոխություններին: Փոփոխությունները նախատեսում են Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մահմեդական քաղաքացիներին իրենց երկրում ոտնձգությունների ենթարկվելու դեպքում առավել հեշտությամբ Հնդկաստանի քաղաքացիության տրամադրում: Օրենքն առաջացրել է հնդիկ մահմեդականների դժգոհությունը, որոնք կարծում են, որ փոփոխությունները խախտում են Սահմանադրությունը, քանի որ այն պաշտոնապես աշխարհիկ երկրում կրոնական հողի վրա ճնշում է որոշ քաղաքացիների: Հարցի շուրջ իրենց վրդովմունքն են հայտնել նաև երկրի հյուսիսարևելյան նահանգների բնակիչները, որոնք մտավախություն ունեն, որ Բանգլադեշից միլիոնավոր մարդիկ կարող են օրինական կարգով հաստատվել իրենց շրջաններում: Սա, ըստ բողոքի ակցիաների կազմակերպիչների, սպառնում է տեղի բնակչության շահերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր