00:00:00

Բրազիլիայում բանդայի պարագլուխը հրամայել է սպանել տաքսիստներին իր մոր պատվերը չկատարելու պատճառով

15:27, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բրազիլիայի Բաիյա նահանգի նահանգապետ Ռուի Կոստան հայտարարել է, որ բանդայի պարագլուխը հրամայել է սպանել տաքսիստներին իր մոր պատվերը չկատարելու պատճառով, հաղորդում է Fox News-ը: «Գանգստերը հրամայել է սպանել այդ մարդկանց, քանի որ նրա մայրը զանգել է Uber, սակայն ավտոմեքենան այդպես էլ չի եկել»,- ասել է Կոստան: Գանգստերի զոհերից երկուսն աշխատել է Uber տաքսի ծառայությունում, մյուս երկուսը՝ այլ ընկերությունում: Բոլոր 4 զոհերին սպանելուց առաջ խոշտանգումների են ենթարկել: Սպանությունը տեղի է ունեցել Սալվադոր քաղաքում: Այդ օրը ոստիկանությունը փոխհրաձգության ժամանակ 2 կասկածյալի է սպանել: 2 օր անց գտել են գնդակահարված բանդայի պարագլխին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր