00:00:00

Ֆրանսիայում վիրաբույժը կասկածվում է 349 երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ

05:23, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Անչափահասների բռնաբարության եւ նրանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ֆրանսիացի վիրաբույժ Ժոել Լե Սքուարնեքի տուժածների թիվը կարող է հասնել 349-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով France Info պորտալին: Ավելի վաղ հաղորդվում էր 250 պոտենցիալ տուժածների մասին: Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Լորյան քաղաքի դատախազ Լորելին Փեյրեֆիթը հայտարարել է, որ Լե Սքուարնեքը կասկածվում է 30 տարվա ընթացքում 349 երեխայի բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: Դատախազը նշել է, որ մի շարք փաստերի վաղեմության ժամկետն արդեն սպառվել է: «Լորյանի դատախազն արդեն կատարում է մեթոդական աշխատանքներ ստուգելու, թե որ փաստերի վրա է ազդում վաղեմության ժամկետը»,-հավելել է նա: Լե Սքաուրնեքի նկատմամբ հետաքննությունը մեկնարկել էր 2017 թվականի մայիսին. նա կալանավորվել էր: 2020 թվականի մարտին վիրաբույժը պետք է կանգնի դատարանի առաջ չորս անչափահասների բռնաբարության եւ նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր