00:00:00

Կանխատեսվում է -2․․․-3 աստիճան

18:44, 04 ապրիլ 2018

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան,հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին ԱԻՆ-ը հորդորում է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։ Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր