00:00:00

Եգիպտոսի հանրահայտ հին հուշարձանները կարող են անհետանալ 100 տարի հետո

04:03, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Եգիպտական Լուքսորի հին հուշարձանները փոխվում են կլիմայի գլոբալ փոփոխության ազդեցության տակ, գրում է Thomson Reuters Foundation-ը։ Հուշարձանների վերականգնման ոլորտի փորձագետ Աբդելհաքիմ Էմբադրիի խոսքով՝ բարձր ջերմաստիճանները, կապված կլիմայի փոփոխության հետ, ինչպես նաեւ հորդառատ անձրեւները եւ հեղեղումները ավելի շատ են սկսել անդրադառնալ հուշարձանների քարե հենքի վրա։ «Փոփոխությունները նկատելի են շատ դամբարանների ճակատամասերի ճեղքերում, փոխվում է նաեւ հնագիտական քարերի գույնը բարձր ջերմաստիճանի եւ խոնավության հետեւանքով»,- ասել է Էմբադրին։ Նրա խոսքով՝ գրանիտը, որը երբեւէ վարդագույն էր, վերջին 15 տարում դարձել է գունատ վարդագույն եւ անգամ բաց գորշ։ Փորձագետներն ասում են, որ կլիմայի փոփոխությունը բարդացնում է Եգիպտոսի հին հնագիտական հուշարձանների պահպանման ջանքերը։ Եգիպտագետ Զախի Խավասը՝ երկրի հնությունների գործերի նախկին նախարարը, ասել է, որ Եգիպտոսի գրեթե բոլոր հնագիտական հուշարձանները ուժեղ քամիների եւ խոնավության, ավելի բարձր ջերմաստիճանի եւ հեղեղումների սպառնալիքի տակ են։ «Ես կարծում եմ, որ 100 տարի հետո այդ հնությունները կանհետանան կլիմայի փոփոխության պատճառով»,- ասել է Խավասը։ Նա Եգիպտոսին եւ Եվրամիությանը համատեղ ջանքերի կոչ է արել, որպեսզի փորձեն մեղմել կլիմայի փոփոխության հետեւանքները եգիպտական հնությունների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր