Գերատեսչությունում ավելի վաղ նաև հայտնել էին, որ իրավապահների վրա հրաձգություն սկսած անձը մոսկովյան շրջանի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է։
Մանյուրովը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն 2015 թվականին նրա խորհրդատվական ընկերությունը լուծարվել է: Նշվում է, որ նա նաև զբաղվել է հրաձգություն մարզաձևով և նույնիսկ որոշ մրցաշարերում մրցանակային տեղեր է զբաղեցրել:
Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ևս մեկ աշխատակից է զոհվել, ևս 4 մարդ, այդ թվում մեկ քաղաքացի, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։