00:00:00

Twitter-ը ջնջել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ կապ ունեցող մոտ 6000 հաշիվ

02:52, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Twitter միկրոբլոգի մոդերատորները ջնջել են Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ կապ ունեցող մոտ 6000 հաշիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այսօր մենք հրապարակում ենք 5929 հաշվի մասին տեղեկություն, որը մենք ջնջել ենք՝ մանիպուլյացիաների դեմ պայքարի հարցով մեր հարթակի քաղաքականության խախտման կապակցությամբ: Մեր թիմի կողմից անցկացված մանրամասն հետաքննությունը թույլ է տվել կապ հաստատել այդ հաշիվների եւ պետականամետ տեղեկատվական արշավների կողմից, որոնք իրականացվել են Սաուդյան Արաբիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հեռացված հաշիվները, որոնք կազմված են ավելի քան 88 հազար հաշիվներից, սպամ են տարածում եւ առաջ են տանում սաուդական իշխանությունների համար շահավետ հաղորդագրությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր