00:00:00

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Բարսելոնային»

02:40, 21 դեկտեմբեր 2019 Սպորտ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով տուգանել է կատալոնական ակումբին: Սուպերկլասիկոյի 55-րդ րոպեին «Կամպ Նոու» ստադիոնում հավաքված երկրպագուները քաղաքական ակցիա իրականացրեցին՝ մեծ թվով գնդակներ նետելով խաղադաշտ: Հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված եղավ ընդհատել խաղը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն տվյալ միջադեպի պատճառով 1500 եվրոյով տուգանել է «Բարսելոնային»: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր