00:00:00

Արտետա. «Արսենալը» պետք է պայքարի բոլոր գավաթների համար

02:04, 21 դեկտեմբեր 2019 Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան առաջին հարցազրույցն է տվել «Արսենալը» գլխավորելուց հետո: «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել մի ակումբ, որտեղ հանդես եմ եկել երկար տարիներ: «Արսենալն» աշխարհի լավագույն թիմերից մեկն է և ես պատրաստվում եմ շատ լուրջ աշխատանք կատարել այս ակումբում: «Արսենալը» պետք է պայքարի բոլոր գավաթների համար: Ակումբի ղեկավարությունն ինձ հասկացրել է, որ այլևս չի կարող հանդուրժել ակումբի վատ մրցելույթները»,- Արտետայի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը: 37-ամյա իսպանացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր