00:00:00

France Télécom-ի նախկին ղեկավարները բանտարկվել են աշխատակիցներին ինքնասպանության հասցնելու պատճառով

01:52, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

France Télécom (ավելի ուշ վերանվանվել է Orange) հեռուստահաղորդակցային ընկերության նախկին ղեկավարները  դատապարտվել են  բանտարկության ընկերության վերակառուցման քաղաքականության պատճառով, որը հանգեցրել է աշխատակիցների ինքնասպանությունների շարքի 2000-ական թվականներին, տեղեկացնում է BBC News-ը։ Դիդիե Լոմբարդը, Լուի Պիեռ Վենեսը եւ Օլիվիե Բարբերոն դատապարտվել են մեկ տարվա բանտարկության։ Ընկերության նախկին տնօրեն եւ գլխավոր տնօրեն Լոմբարդը, նրա տեղակալ Վենեսը եւ մարդկային ռեսուրսների գծով նախկին տնօրեն Բարբերոն տուգանվել են 15 հազար եվրոյի չափով։ Բացի այդ, ընկերությունը տուգանվել է 75 հազար եվրո։ Եվս չորս ղեկավար մեղավոր է ճանաչվել հանցակցության համար եւ 4 ամսվա պայմանական ժամկետներ ստացել, ինչպես նաեւ տուգանքներ՝ 5 հազար եվրոյի չափով։ Խոսքն այն ժամանակաշրջանի մասին է, երբ ընկերության նախկին ղեկավար Լոմբարդը փորձել էր կրճատել 22 հազար հաստիք եւ վերաորակավորման դասընթացներ անցկացնել առնվազն 10 հազար մարդու համար։ Դատարանը ուսումնասիրել է 39 գործ՝ կապված ընկերության աշխատակիցների հետ, որոնցից 19-ը ինքնասպան է եղել, եւս 12 հոգի ինքնասպանության փորձ է կատարել։ Մյուսներն ընկել են դեպրեսիայի մեջ կամ այլեւս չեն կարողացել աշխատանք գտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր