00:00:00

ՀՖՖ նախագահի ընտրություն․ «Ուրարտուն» կոչ է անում բացառել անցյալի վերադարձը

01:27, 21 դեկտեմբեր 2019 Սպորտ

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովից առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։ Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին»,- ասված է «Ուրարտուի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարել էին նաև «Վանը», ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիան, «Արարատը», «Դիլիջանը», «Նիկարմը», «Աչաջուրը», «Վեստ Արմենիան» եւ GOALS-ը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Գանձասար-Կապանից» հայտնեցին, որ նույնպես քվեարկելու են Մելիքբեկյանի օգտին։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անիի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը։ Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր