00:00:00

Պաշտոնական․ Միկել Արտետան՝ Արսենալի գլխավոր մարզիչ

21:28, 20 դեկտեմբեր 2019 Սպորտ

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց Միկել Արտետայի նշանակման մասին։
«Զինագործների» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Արտետան երեք ու կես տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 2011-ից 2016 թվականների ընթացքում Արտետան հանդես է եկել «Արսենալի» կազմում՝ որպես ֆուտբոլիստ՝ մասնակցելով 150 հանդիպման։ Այդ խաղերում Արտետան 16 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել։
Մինչ այս պահը Միկել Արտետան «Մանչեսթեր Սիթիում» էր՝ որպես «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր