00:00:00

Քննարկվել են նաև Երևան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները

18:34, 04 ապրիլ 2018 Տնտեսություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներն ընդլայնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև տնտեսության, սոցիալական ապահովության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերին: Նաուաֆ Ալ Էնեզին նույնպես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ ծրագրերի իրագործման ուղղությամբ: Հայաստանը և հայ ժողովրդին Քուվեյթի հանրությանը ճանաչելի դարձնելու համար դեսպանն անհրաժեշտ է համարել իր երկրում ՀՀ դեսպանության կողմից ցուցահանդեսների և տարբեր միջոցառումների կազմակերպումը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացումը: Քննարկվել են նաև Երևան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները: Միքայել Մելքումյանը դեսպանին փոխանցել է իր` Քուվեյթի Պետության խորհրդարանի փոխխոսնակին Հայաստան այցելելու հրավերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր