00:00:00

ՀՔԱՎ: Անհապաղ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը, ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկուն և ապահովել նրա անվտանգությունը

18:12, 04 ապրիլ 2018 Իրավական

2018թ. մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում և պետական սահմանի ապօրինի հատում) և մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկուն (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ): 2018թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կ. Ֆարխոյանի, բավարարելով ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ռ. Ավագյանի միջնորդությունը, Կալյուսկու նկատմամբ կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով: 2018թ. մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիև-Երևան PS 613 չվերթով՝ անցնելով և Ուկրաինայի, և Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով. այսինքն անցել է պատշաճ ստուգում և նրա անձը հաստատող փաստաթուղթը համարվել է օրինական: Բոգդան Կալյուսկին 2018թ. մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 շվերթով պետք է վերադառնար Կիև: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները և միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները և բերման են ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն՝ Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է  անազատության մեջ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր