00:00:00

ՌԴ-ն, Ուկրաինան եւ ԵՄ-ն «սկզբունքային» համաձայնության են հասել գազի շուրջ բանակցություններում

15:39, 20 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանը, Եվրամիությունը եւ Ուկրաինան «սկզբունքային» համաձայնության են հասել գազի շուրջ բանակցություններում: Բեռլինում կայացած հանդիպման արդյունքներով պատրաստվել Է գազի համաձայնագրի նախագիծ, որը մոտ ժամանակներս կլրամշակվի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլսի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պատրաստեցինք արձանագրության նախագիծ, մանրամասն արձանագրություն, որը մեծ չափով պատրաստ Է եւ որը ներկայում համաձայնեցում Է պահանջում»,- ասել Է նա: Նովակը հուսով Է, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրամիությունը մոտ ժամանակներս համաձայնությունների կհասնեն հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պարամետրերի շուրջը: Նա հայտնել Է, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կոնկրետ ծավալները եւ ապագա պարտավորագրի ժամկետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր