00:00:00

Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտակայքում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են

01:20, 20 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտակայքում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններին: «Անհայտ անձը Լուբյանկա փողոցում 12 համարի շենքի մոտակայքում հրաձգություն է բացել: Կան տուժածներ: Հանցագործին չեզոքացրել են: Նրա ինքնությունը պարզվում է»,- ասվում է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ: Տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրա դրդապատճառների մասին եւս չի հաղորդվում: Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել: Ավելի ուշ ՌԲԿ-ը եւ Mash telegram-ալիքը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում՝ Լուբյանկա շրջանում, հրաձգություն բացած անձի չեզոքացումից հետո կրկին կրակոցներ են լսվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր