00:00:00

«Գյուլն ու Դավութօղլուն միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար». թուրք լրագրող

21:57, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր, ներկայում թուրքական Star թերթի թղթակից Մեհմեդ Մեթիները yurtgazetesi.com կայքում հոդված է հրապարակել իշխող կուսակցության ներկա և նախկին ղեկավարների մասին: Ըստ Մեթիների՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նախկինում ցանկանում էին ունենալ «առանց Էրդողան ԱԶԿ», իսկ ներկայում նրանք միավորել են իրենց ուժերը, որպեսզի ստեղծեն «առանց Էրդողան» Թուրքիա: Հոդվածագիրը նշում է, որ և՛ Գյուլը, և՛ Դավութօղլուն մենակ էին թողել Էրդողանին, երբ նա 2012-2013 թվականներին պայքարում էր «Գյուլենական ահաբեկչական խմբավորման» դեմ: Մեթիները նշել է, որ այդ ժամանակ Դավութօղլուն և իր թիմն աջակցում էին ոչ թե Էրդողանին, այլ գյուլենականներին: «Նա աջակցում էր գյուլենականներին, քանի որ գիտեր՝ քանի դեռ Էրդողանը կա, ինքը չի դառնա ԱԶԿ ղեկավար: Բայց, փա՛ռք Աստծո, այդ դավադրությունը փլուզվեց, ինչպես և փլուզվեց «առանց Էրդողան ԱԶԿ» ծրագիրը»,- գրել է հոդվածագիրը: Մեթիները նշել է նաև, որ այժմ նրանք խոսում են «մեկ անձի իշխանության մասին» և միավորել են ուժերը՝ Էրդողանից ազատվելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր