00:00:00

Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պահպանմամբ. Պուտին

21:10, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ պահպանմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե Սպիտակ տանն ով է իշխանության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք, այնուամենայնիվ, շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմամբ եւ պահպանմամբ եւ դա կանենք՝ անկախ այն հանգամանքից, թե ով է Սպիտակ տանը, ով է վերահսկում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները»,- հինգշաբթի ասել է նա մեծ մամուլի ասուլիսում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի լույս գիշերը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել երկու հոդվածով՝ «լիազորությունների գերազանցում» եւ «Կոնգրեսին խոչընդոտում»: Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո գործն անցնում է Սենատ, որը պետք է Թրամփի դեմ դատավարություն անցկացնի: Իշխանությունից ԱՄՆ նախագահին հեռացնելու համար պահանջվում է սենատորների ձայների երկու երրորդը: Սենատում հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ Թրամփին իմփիչմենթ հայտարարել:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր