00:00:00

Լենինը եղել է ոչ թե պետական գործիչ, այլ հեղափոխական. Պուտին

19:33, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Լենինը եղել է ոչ թե պետական գործիչ, այլ, ավելի շուտ, հեղափոխական, նրա առաջարկած պետության մոդելը ստեղծել է «ցավոտ կետեր», որոնք գոյություն ունեն նաեւ հիմա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչ վերաբերում է մեր պատմության մեջ Լենինի անձին... նա, ավելի շուտ, եղել է ոչ թե պետական գործիչ, այլ հեղափոխական»,- ասել է Պուտինը հինգշաբթի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ: ՌԴ նախագահի խոսքով՝ մինչեւ 1917 թվականի հեղափոխությունը Ռուսաստանը «խիստ կենտրոնացված, միացյալ պետություն» էր, իսկ Լենինը, փաստորեն, առաջարկեց կոնֆեդերացիա, որում էթնոսները կապված էին կոնկրետ տարածքներով, որոնք ստացել էին Խորհրդային Միության կազմից դուրս գալու իրավունք: Սա ստեղծել է «ցավոտ կետեր», որոնք մինչ օրս գոյություն ունեն, նշել է Պուտինը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր