00:00:00

Ֆիլիպիններում դատապարտել են կլանի անդամին, որը 2009-ին 58 մարդու է սպանել

18:43, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆիլիպինների դատարանը Մագինդանաո գավառի ազդեցիկ կլանի անդամ Դատու Անդալ Ամպատուան կրտսերին մեղավոր է ճանաչել 2009-ին 58 մարդու սպանության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաչելով CNN Philippines-ը: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Դատարանը որոշումը կայացրել է այսօր: Դատու Անդալ Ամպատուան կրտսերը, որը նաեւ հայտնի է որպես Ունսայ, եղել է Դատու Ունսայ քաղաքի քաղաքապետը: Զինված խմբավորման կազմում, որտեղ ներառված են եղել նրա ընտանիքի անդամները, նա սպանել է 58 մարդու: 2009-ի նոյեմբերին մոտ 100 զինված անձինք, որոնց Մագինդանաո հարավային գավառում իշխող Ամպատուան քաղաքական կլանի աջակիցներ են համարոմ, մայրուղու վրա կտրել են մրցակից կլանի ճանապարհը, որի շարասյունն ուղեւորվում էր Շարիֆ-Ագուակ քաղաք, որպեսզի պաշտոնապես գրանցվի հաջորդ տարի նահանգապետի ընտրություններին մասնակցելու համար: Նրանք ցանկանում էին առաջադրել կլանի առաջնորդ Էսմայել «Տոտոյին»: Ինքը՝ թեկնածուն, որը սպառնալիքներով նամակ է ստացել, շարասյան կազմում չի եղել, այն գլխավորել է նրա կինը: Գրոհայինները տեղում գնդակահարել են 24 մարդու, մյուսներին տեղափոխել են մայրուղուց 10 կմ հեռավորության վրա գտնվող հուղարկավորության վայր, որտեղ նրանց եւս գնդակահարել են: Ընդհանուր առմամբ սպանվել է 58 մարդ: Ֆիլիպինների հարավում, որի զգալի մասը վերահսկվում է ոչ կառավարական զորքերի կողմից, կլանների միջեւ կոնֆլիկտները սովորաբար սրվում են նախընտրական քարոզարշավից առաջ: 92 մլն բնակչություն ունեցող երկրում կա ավելի քան 1 մլն միավոր չգրանցված հրազենային զենք:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր