00:00:00

Առ այսօր կանոնակարգված չեն խոշոր, մեծ, փոքր խանութները՝ ըստ տարածքի

17:14, 04 ապրիլ 2018 Տնտեսություն

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ մենաշնորհացվում է մանրածախ առտևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում: «2017 թվականի 5,5 տոկոս աճ է գրանցել մանրածախ առևտուրը, այն դեպքում երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվելէ 3,5 տոկոսով, հիմնականում իրենց գործունեությունը նվազեցրել են փոքր կրպակները»,-այսօր ասուլիսին ասաց նա և հայտնեց, որ այդ աճը հիմնկանում պահովել են խոշոր առևտրային ցանցերը: Ըստ նրա՝ առ այսօր կանոնակարգված չեն խոշոր, մեծ, փոքր խանութները՝ ըստ տարածքի: Նա նկատեց, որ խոշոր առևտրի կենտրոնները մեծացնում են իրենց գործունեությունը խանգարելով երթևեկությունը, բնակչությանը անհանգստություն տալով: «Խոշոր առևտրի կենտրոններում չգրանցված աշխատողների ռիսկեր կան, որոնք կարող են ապահովել մրցակցային առավելություն: Բացի այդ սուպերմարկետներում մսի, մրգի բանջարեղենի վաճառքի իրականացումը արվում է այլ անհատ ձեռնակատերերի անունով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է խոշոր առևտրի կենտրոնների հետ ունեցած շահերի բախմանը, նա ասաց, որ իրենք մենաշնորհների դեմ պայքարը չեն ապահովում այս կամ այն անձի դեմ պայքարով: «Մեծածախ առևտրի գործունեությունը պետք է սահմանափակենք մանրածախներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր