00:00:00

Ավստրալիայում մեկ շաբաթում գրանցվել է երկրորդ ջերմաստիճանային ռեկորդը

18:30, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ավստրալիայի մետեորոլոգիայի բյուրոն հայտնել է նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին: Դեկտեմբերի 18-ին երկրում օդի միջին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 41,9 աստիճանի, ինչը գերազանցել է երեքշաբթի սահմանված ռեկորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավռլի վաղ բյուրոն հաղորդել է, որ նախնական տվյալներով՝ մայրցամաքի ողջ պատմության մեջ ամենաշոգ օրը եղել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 40,9 աստիճանի: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2013 թվականի հունվարին՝ 40,3 աստիճան: «Նախնական տեղեկություններով՝ երեկ Ավստրալիայում գրանցվել է ամենաշոգ օրը: Օդի միջին ջերմաստիճանը երկրում հասել է 41,9 աստիճանի, ինչը գերազանցել է երեքշաբթի սահմանված ռեկորդը՝ 40,9 աստիճան»,- ասվում է մետեորոլոգների հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր