00:00:00

Պուտինը ավանդական մեծ մամուլի ասուլիսը սկսել է լրագրողներին ողջունելով

18:07, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ավանդական մեծ մամուլի ասուլիսը սկսել է լրագրողներին ողջունելով եւ առաջարկել է անմիջապես անցնել հարցերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մամուլի ասուլիսը սկսվել է մի փոքր ուշացումով. նախատեսված էր սկսել 12.00-ին, բայց պետության ղեկավարը եկել է 12.07-ին: Պուտինը ողջունել է լրագրողներին՝ նշելով, որ «երկար ելույթներով հանդես չի գա»: ՌԴ նախագահն առաջարկել է անմիջապես անցնել հարցերին: Առաջինը վերաբերում էր գլոբալ տաքացման թեմային: Պուտինը մեծ մամուլի ասուլիսների անցկացման պրակտիկան մտցրել է իր նախագահության առաջին ժամկետում: Իրադարձության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Այս տարի միջոցառման հավատարմագրում է ստացել 1895 մարդ, ինչը լրագրողների ռեկորդային թիվ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր