00:00:00

Հնդկաստանում տեղի կունենան զանգվածային ցույցեր քաղաքացիության մասին օրենքի դեմ

17:17, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հինգշաբթի քաղաքացիության մասին օրենքում լրացումներ ընդունելու դեմ բողոքի զանգվածային ցույցեր տեղի կունենան Հնդկաստանի առնվազն 10 քաղաքներում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցերը նախատեսված են այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսին են Մումբայը, Չենաին, Պունան, Հայդարաբադը, Կալկաթան եւ այլն։ Միեւնույն ժամանակ, մի շարք քաղաքներում, այդ թվում երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, իշխանությունները չեն արտոնել ցույցերի անցկացումը։ Այդ սահմանափակումները վերաբերում են Կառնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորին, որը Հնդկաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության կենտրոնն է, եւ Ուտար Փրադեշ նահանգի մայրաքաղաք Լաքհնաուին, որտեղ շաբաթվա սկզբին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ Լաքհնաուի համալսարանի ուսանողների միջեւ։ Վերջինները փորձում էին հավաքվել քաղաքի կենտրոնում՝ մեծ հանրահավաք անցկացնելու նպատակով։ Ի դեպ, ինչպես նշում է NDTV-ն,  մինչ այժմ անհասկանալի է՝ այդ քաղաքներում կձեռնարկվե՞ն արդյոք փորձեր՝ ցույցեր անցկացնել հակառակ իշխանությունների արգելքի։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր