00:00:00

ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի նստավայրի տարածք ներթափանցած կնոջ

15:30, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Կինը, ում ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում Մար ա Լագո նստավայրի տարածք ներթափանցելու համար, Չինաստանի քաղաքացի է, հայտնում է Miami Herald պարբերականը: Նա արդեն երկրորդ չինուհին է, որ փորձում է թափանցել Մար ա Լագո: Ապրիլի սկզբին Չինաստանի երկու անձնագրով, 4 բջջային հեռախոսով եւ վնասաբեր ԾԱ ֆլեշ կուտակիչով մի կին անօրինականորեն թափանցել էր նստավայրի տարածք: Փալմ Բիչի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ 56-ամյա Ցզին Լյուին նկատել են ակումբի տաածքում եւ խնդրել հեռանալ: «Նա վերադարձել է եւ սկսել լուսանկարել, այդ ժամանակ Փալմ Բիչի ոստիկանական բաժանմունքն արձագանքել է եւ նրան ձերբակալել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Օգրոդնիկը: Թրամփն այս նստավայրում է անցկացնում հանգստյան օրերի մեծ մասը եւ երբեմն այնտեղ է ընդունում մյուս պետությունների ղեկավարներին՝ նրանց զվարճացնելով համատեղ գոլֆ խաղալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր