00:00:00

Թրամփը պատրաստ է հաջորդ քայլերին եւ վստահ է, որ Սենատում իրեն արդարացնելու են

15:10, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում հաջորդ քայլերին եւ վստահ է, որ Սենատում ամբողջությամբ արդարացվելու է, նշված է հինգշաբթի տարածված Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագահը վստահ է, որ Սենատը կվերականգնի անհրաժեշտ կարգը, արդարությունը եւ պատշաճ դատավարությունը, որոնք բոլորը Ներկայացուցիչների պալատում անտեսվել են: Նա պատրաստ է հաջորդ քայլերին եւ վստահ է, որ ամբողջությամբ արդարացվելու է»,- նշված է փաստաթղթում: Ստորին պալատում քվեարկությունը, որտեղ դեմոկրատները, մեծամասնություն ունենալով, աջակցել են երկու մեղադրանքով իմփիչմենթին, Սպիտակ տանն անվանել են «երկրի պատմության մեջ ամենախայտառակ դրվագներից մեկը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր