00:00:00

Նենսի Փելոսին Դոնալդ Թրամփին «ամերիկյան ժողովրդավարության համար մշտական սպառնալիք» է անվանել

03:30, 19 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իմփիչմենթի հարցով քննարկումների ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին «ամերիկյան ժողովրդավարության համար մշտական սպառնալիք» է անվանել, հայտնում է Reuters-ը։ Ներկայացուցիչների պալատում քննարկումներ են անցկացվում իմփիչմենթի երկու հոդվածներով՝ իրավասությունների չարաշահում եւ Կոնգրեսի աշխատանքների խոչընդոտում, որը արտահայտվել է նրանով, որ նախագահը հրաժարվել է ենթարկվել ցուցմունքներ տալու եւ փաստաթղթեր ներկայացնելու օրակարգին։ «Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունը ժողովրդի համար»,- ասել է Փելոսին։ Իրենց ելույթներում հանրապետականները պաշտպանել են նախագահին եւ դեմոկրատներին մեղադրել են անարդար ու կեղծ գործընթացի միջոցով նրան տապալելու եւ 2016թ․ ընտրությունները չեղյալ համարելու ձգտման մեջ։ Քննարկումներից հետո պետք է տեղի ունենա քվեարկություն։ Սպասվում է, որ ձայները համարյա ամբողջովին կբաժանվեն կուսակցական պատկանելությամբ, դեմոկրատները «կողմ» կքվեարկեն, հանրապետականները՝ «դեմ»։ «Ողբերգական է, որ նախագահի անգիտակից գործողությունները իմփիչմենթն անհրաժեշտ են դարձնում։ Նա մեզ ընտրություն չի թողել։ Այսօր մենք քննարկում ենք այն փաստը, որ նախագահը խախտել է սահմանադրությունը։ Փաստացի նախագահը մշտական սպառնալիք է ներկայացնում մեր ազգային անվտանգության, մասնավորապես մեր ընտրությունների համար»,- նշել է Փելոսին։ Քվեարկությունը հող կնախապատրաստի դատական հետաքննության համար, որը տեղի կունենա հաջորդ ամիս՝ Սենատում։ Թեեւ Ներկայացուցիչների պալատը նախկինում կողմ է քվեարկել նախագահներ Էնդրյու Ջոնսոնի (1868թ․) եւ Բիլ Քլինթոնի (1998թ․) իմփիչմենթին, նրանցից ոչ մեկը այդ ճանապարհով պաշտոնից չի հեռացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր