00:00:00

Թեհրանը նախազգուշացնում է ԵՄ-ին միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների հետագա կրճատման մասին

22:18, 18 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանական համաձայնագրի իրականացումից եվրոպական կողմերի հրաժարվելու պատճառով Թեհրանին այլ բան չի մնում, քան ավելի կրճատել համաձայնագրով իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հայտնում է Tasnim-ը։ Ռուսաստանի Ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւիչի հետ հանդիպման ժամանակ Շամխանին գոհունակություն է հայտնել ԱՄՆ անօրինական միջոցառումների դեմ Մոսկվայի քաղաքականության վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ պարտավորությունները կրճատելու Իրանի գործողությունները միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ խախտումների եւ ԵՄ անգործության արդյունք են։ Շամխանին նաեւ ընդգծել է Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության հաջողված փորձը ահաբեկչության դեմ պայքարում՝ կոչ անելով ավելի սերտ փոխգործակցության՝ հանուն տարածաշրջանային կայունության եւ անվտանգության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր