00:00:00

Rambler Group-ը հետ է կանչել Twitch սթրիմինգային ծառայությանը ներկայացված հայցը

22:09, 18 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսական Rambler Group մեդիահոլդինգը հետ է կանչել Amazon-ին պատկանող Twitch սթրիմինգային ծառայությանը ներկայացված հայցը, որով պահանջել էր ծառայության արգելափակում եւ մոտ 180 մլրդ ռուբլու փոխհատուցում, փոխանցում է Reuters-ը: «Rambler Group-ը հետ է կանչել Twitch-ին ներկայացված հայցը: Ֆինանսական փոխհատուցման վճարման մասին խոսք չի եղել, այն չի փոխհատուցվել»,- ասել է Twitch-ի ներկայացուցիչը: Twitch-ից հայտնել են, որ կշարունակեն պայքարն իրենց հարթակում ապօրինի կոնտենտի դեմ: «Մենք անհամբերությամբ ենք սպասում Rambler-ի հետ համատեղ աշխատանքին այդ նպատակին հասնելու համար: Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ մեր ռուսական լսարանին որակյալ կոնտենտ տրամադրելու վրա»,- նշել է ծառայության ներկայացուցիչը: Ռուսական դատարանը երկուշաբթի հայտնել էր, որ Twitch-ի հասանելիությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի հեռարձակումներին արգելափակել է Rambler մեդիախմբի այն հայտարարությունից հետո, որ մտադիր է Amazon-ի դուստր ստորաբաժանումից բռնագանձել 180 մլրդ ռուբլի (2,88 մլրդ դոլար) հանդիպումների ցուցադրության իրավունքի խախտման պատճառով: Երեքշաբթի «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչը հայտնել էր, որ գերատեսչությունն այլեւս չի նախատեսում Twitch-ն արգելափակել,  քանի որ ծառայությունը հեռացրել է ապօրինի կոնտենտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր