00:00:00

Ամբոխը Լիբանանում հարձակվել է սուննի մուսուլմանների կրոնական առաջնորդի գրասենյակի վրա, այրել տոնածառը

21:07, 18 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ամբոխը Լիբանանում հարձակվել է սուննի մուսուլմանների կրոնական առաջնորդի գրասենյակի վրա հյուսիսային Տրիպոլի քաղաքում։ Այնուհետեւ ուղեւորվել է դեպի քաղաքի գլխավոր հրապարակներից մեկն ու այրել տոնածառը, տեղեկացնում է AP-ը։ Լարվածությունը, որը վերջերս ընդգրկել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը տեսանյութի պատճառով, որը համարվում է վիրավորական երկրի շիաների համար, տարածվում է Տրիպոլիում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Պետական ազգային լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ զինվորականներն ավելի ուշ կալանավորել են չորս հարձակվողի։ Զինվորականները հայտարարել են, որ մարդկանց ամբոխը մոտոցիկլերով հավաքվել է սուննի մուֆթի, շեյխ Մալեք ալ Շաարի տան մոտ եւ անկարգություններ կազմակերպել՝ «օգտագործելով ոչ նորմատիվային բառապաշար»։ Հետո ամբոխը շարժվել է դեպի հրապարակ եւ այրել տոնածառը։ Զինվորականները հայտարարել են, որ ձերբակալել են չորս մարդու եւ առգրավել նրանց մոտոցիկլերը։ Բռնությունը սպառնում է Լիբանանը ներքաշել քաոսի մեջ եւ միջկրոնական պառակտում հրահրել երկամսյա հակակառավարական բողոքների ու աճող ֆինանսական ճգնաժամի ֆոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր