00:00:00

Որդին՝ միլիարդատեր, հայրը՝ սնանկ. Ծառուկյանի խնամու գույքը աճուրդի է հանվել

16:47, 04 ապրիլ 2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, ով Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հայրն է պարզվում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Irakanum.am-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր Կարապետ Գուլոյանի ունեցվածքին: Հրապարակել էինք, որ մարզպետ Գուլոյանը միլիարդատեր է: Սակայն պարզվում է, որ փոխարենը հայրն է ֆինանսական խնդիրների մեջ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: Նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով:  Irakanum.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի մարտի 19-ին հայտարարված Մուրադ Արամի Գուլոյանի գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Azdarar.am-ից տեղեկանում ենք, որ 20.04.2018թ. ժամը 11:00-ին Մուրադ Արամի Գուլոյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կանցկացվի Մուրադ Արամի Գուլոյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի կրկնաճուրդը. Լոտ 1. ՀՀ ք.Երևան, Կենտրոն, Գր. Լուսավորիչ փողոց, 4/4 հասցեում գտնվող 0.051722 հա հողամաս և 6554.8 ք.մ. բնակելի և ուսումնական մասնաշենք, սեփականության վկայական N 22012013-01-1642- մեկնարկային գինը կազմում է 1 375 528 740 ՀՀ դրամ։ Լոտ 2. ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Բայանդուր, 25-րդ փողոց, 1 գյուղ. արտադրական օբյեկտ հասցեում գտնվող 155.069 հա հողամաս և թվով 32 առանձին շինություններ, սեփականության վկայական N 12122013-08-0010- մեկնարկային գինը կազմում է 687 975 352 ՀՀ դրամ։ Լոտ 3. «ՇԻՐԱԿ» Թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ում գտնվող Սառնարանային համակարգ ORXUS և BITZER-35C՝ մեկնարկային գինը կազմում է 23 861 700 ՀՀ դրամ Լոտ 4. «ՇԻՐԱԿ» Թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ- ում գտնվող Մորթի արտադրամասի հոսքագիծ Միր Նազար 2000 հատ ժամ՝ մեկնարկային գինը կազմում է 29 866 984 ՀՀ դրամ Լոտ 5. «ՇԻՐԱԿ» Թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ- ում գտնվող Կաթսայատան սարքավորումներ՝ մեկնարկային գինը կազմում է 8 184 191 ՀՀ դրամ Լոտ 6. «ՇԻՐԱԿ» Թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ- ում գտնվող Բրոյլերի աճեցման հոսքագիծ BKM-3 (10 հատ)՝ մեկնարկային գինը կազմում է 30 717 290 ՀՀ դրամ Լոտ 7. «ՇԻՐԱԿ» Թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ- ում գտնվող Կերախոհանոցային համակարգ՝ մեկնարկային գինը կազմում է 13 658 033 ՀՀ դրամ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր