00:00:00

Թուրքիան պատրաստ է Տրիպոլիի կառավարությանը ռազմական աջակցություն ցույց տալ. Էրդողան

22:36, 18 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիան մտադիր է ամրապնդել Լիբիայի հետ համագործակցությունը եւ պատրաստ է Տրիպոլիի կառավարությանը ռազմական աջակցություն ցույց տալ կամ աջակցել համատեղ քայլերին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը: «Մենք կարագացնենք Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ գործընթացը: Մենք նրանց ասել ենք, որ միշտ պատրաստ ենք օգնել, եթե դրա կարիքն ունեն: Մենք պատրաստ ենք ռազմական ոլորտում եւ անվտանգության ոլորտում համագործակցությունից մինչեւ մեր ծովային իրավունքների նկատմամբ ձեռնարկվող քայլեր»,- Ժնեւում միգրացիայի հարցով համաժողովից հետո լրագրողներին ասել է Էրդողանը: Հիշեցնենք, որ նոյեմբերին Թուրքիան եւ Լիբիայի կառավարությունը ծովային սահմանների մասին համաձայնագիր էին ստորագրել, ինչը Հունաստանին սաստիկ զայրացրել էր: Անկարան հայտարարում է, որ եթե Տրիպոլիի կառավարությունը պահանջի, կարող է զորք ուղարկել Լիբիա, որը 2014 թվականից բաժանված է մրցակցող քաղաքական խմբավորումների միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր