00:00:00

«Սևան ազգային պարկում» 24 թեղի հատած անձը բերման է ենթարկվել

16:44, 04 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Ճամբարակի բաժին գրություն է ստացվել, որ մարտի 23-ին «Արևիկ» մասնաճյուղի աշխատակիցները հերթական շրջայց կատարելիս Փամբակի տեղամասի թիվ 1 պահաբաժնում հայտնաբերել են 24 կտրված թեղի` ընդհանուր 1.573 խմ ծավալով, որոնք անհայտ անձինք ապօրինի հատել և տարածքից դուրս էին տեղափոխել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 18.05-ին, բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հատել է 24 թեղի ծառ և տեղափոխել իր դստեր տուն: Վնասի չափը պարզվում է: Գողոն հայտնաբերվել և հանձնվել է ի պահ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր