00:00:00

«ՀԺ». «Գոլդեն Փելիսի» աճուրդը չի կայանա. Բացառված չէ, որ պետությունը շահագործի հյուրանոցը

13:56, 18 դեկտեմբեր 2019 Հասարակություն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի «Գոյդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Աճուրդը, որը նախատեսված էր վաղը՝ չի կայանալու: Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են: Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն ըստ կարգի մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ: Հարցին, թե ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում՝ այսինքն գինը բարձր է եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս մեկ աճուրդ օրինակ չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր