Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է ռուսալեզու RTVi հեռուստաալիքի վերահսկիչ փաթեթը, հայտնում է rbc.ru-ն:
Իսրայելյանը բաժնետոմսերը գնել է Ռուսլան Սոկոլովից, որը հեռուստաընկերության սեփականատերն էր 2012 թվականից: Այս մասին գրում է lragir.am-ը։
«Մենք նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր պայմանավորվեցինք Ուկրաինայում SOCAR-ի գործունեության ընդլայնման մասին: Այդ երկրում այսօր գործում է SOCAR-ի 60 բենզալցակայան և 4 նավթային բազա»,-ասել է Իլհամ Ալիևը:
Զելենսկին, իր հերթին նշել է, որ ուկրաինական կողմը «պատրաստ է ամեն կերպ աջակցել SOCAR-ի գործունեության ընդլայնմանն Ուկրաինայում»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: