00:00:00

Ի՞ն չ է փոխվել ավագանու նիստից հետո. ուշագրավ որոշում

21:21, 17 դեկտեմբեր 2019 Հասարակություն

Այսօր Հանրապետություն կուսակցությունը կանցկացնի իր հերթական նիստը, որից հետո կորոշի՝ արդյոք նպատակահարմար գտնո՞ւմ է անդրադառնալ Երևանի ավագանիում ստեղծված իրավիճակին, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նեց Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Անդրադառնալով Լուսավոր Հայաստան կուսակցության հայտարարությանը, թե քննարկում են Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու հարցը, Անի Խաչատրյանն ասաց, որ դա ԼՀԿ ներքին խնդիրն է: «Երեկ մենք ունեցել ենք Երևանի ավագանու նիստ, որը բաց է եղել բոլորիդ առաջ: Դրանից հետո մենք խմբակցությունում իրար տեսել ենք, բաժանվել ենք՝ բոլորս գոհ մեր ելույթներից և երեկվա մեր վարքագծից: Թե հետո ինչ է փոխվել, կարող է մեկնաբանել բողոքող կողմը, եթե, իհարկե, բողոքում է»,- հավելեց Անի Խաչատրյանը: Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ անդրադարձավ իր երեկվա ելույթին, երբ անձնական վիրավորանք էր հասցրել քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա ասաց, որ անձնավորված որևէ բան չկա: Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ իր ելույթն ու էմոցիաները փոխկապակցված էին քաղաքապետի խոսքի ու էմոցիաների հետ: Եվ դա բնական աշխատանքային պրոցես է, անհասկանալիէ է, թե ինչու է աղմուկ բարձրացնել, հարցադրում արեց նա: «Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստան կուսակցության այսօրվա հայտարարություններին, դա մեզ համար անակնկալ է եղել, և մենք դրա մասին իմացել ենք մամուլից: Մենք չենք խառնվում գործընթացներին, դա իրենց որոշելիքն է, իրենք իրենց կուսակցությունում պետք է քննարկեն»,- նշեց Թեհմինա Վարդանյանը: Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը պնդեցին, որ իրենք ընդդիմություն են և պետք է սուր ելույթներ ունենան: «Մենք չենք գնացել գովաբանելու քաղաքապետին: Համենայնդեպս ես մի բան հիշեցնեմ՝ երբ Տարոն Մարգարյանի հանգուցյալ հորը վիրավորեցին Երևանի ավագանու նիստերի դահլիճում, որը մենք երբեք մեզ թույլ չենք տվել, այդ սահմանները չենք անցել, Տարոն Մարգարյանն առհասարակ պատասխան չտվեց Երևանի ավագանու այդ խմբակցությանը և իրեն թույլ չտվեց ծաղրել ավագանու այդ անդամներին», - ասաց Անի Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր