00:00:00

Պեսկովը հայտնել է Պուտինի եւ Էրդողանի ծրագրված հանդիպումների մասին

17:26, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Փետրվարին Սիրիայի հարցով ռուս-թուրքական գագաթաժողովի անցկացման կոնկրետ ծրագրեր չկան, նախատեսված են շփումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հունվարին, այլ այցեր այժմ նախատեսված չեն, սակայն կարող են հայտնվել գրաֆիկում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ Կատարում Դոհայի համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է առանձին գագաթաժողով անցկացնել Ռուսաստանի մասնակցությամբ, որը տեղի կունենա փետրվարին Ստամբուլում: «Նախագահի գրաֆիկում դեռեւս կոնկրետ ծրագրեր չկան: Դուք գիտեք, որ հունվարի առաջին տասնօրյակում երկու նախագահների շփումներ կկայանան, կբացվի «Թուրքական հոսքը»՝ Թուրքիայի տարածքում դրա ցամաքային հատվածը, շինարարությունը կավարտվի: Դա լավ հնարավորություն է բոլոր ակտուալ հարցերը քննարկելու համար: Այլ այցեր եւ շփումներ ներկա պահին ծրագրված չեն»,- ասել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր