00:00:00

Բաքվում կայացել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների բանակցությունները

16:38, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բաքվում կայացել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների բանակցությունները: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունները տեղի են ունեցել նեղ եւ ընդլայնված կազմերով, որից հետո կայացել է Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ ադրբեջանա-ուկրաինական փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են ակտիվացնել միջազգային ավիափոխադրումների, ավտոմոբիլային եւ երկաթուղային փոխադրումների ոլորտում համագործակցությունը: Բացի այդ, քննարկվել է Անդրկասպիական տրանսպորտային երթուղու ծրագիրը: «Ուկրաինան եւ Ադրբեջանը աջակցում են միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- հավելել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինան եւ Ադրբեջանը կուսումնասիրեն Հարավային գազատրանսպորտային միջանցքի ընդլայնման հնարավորությունը:  «Ուկրաինան աջակցում է Հարավային գազատրանսպորտային միջանցքի ծրագրին: Մենք պայմանավորվել ենք դրա ընդլայնման հնարավորություններն ուսումնասիրելու շուրջ: Դա կարեւոր է եվրոպացի սպառողներին գազի մատակարարման դիվերսիֆիկացման համար: Անհրաժեշտ է օգտագործել մեր երկրների եզակի տարանցիկ ներուժն ու դրա համար զարգացնել ենթակառուցվածքը»,- հայտարարել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր