00:00:00

ԱՄՆ-ում մորմոնների եկեղեցին մոտ 100 միլիարդ դոլարի չափով գումար է կուտակել իր բարեգործական հաշվեհամարներին. Washington Post

18:49, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ում մորմոնը հանդես է եկել բողոքով` պնդելով, որ ամերիկյան Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին, իր անդամներին մոլորության մեջ գցելով, 100 միլիարդ դոլարի չափով գումար է կուտակել իր բարեգործական հաշվեհամարներին, հայտնում է Washington Post պարբերականը: Սոլթ Լեյք Սիթիում գտնվող եկեղեցին մեղադրվում է նաև դաշնային հարկային կանոնների հնարավոր խախտումների և որոշ բիզնեսների աջակցմանն ուղղվող չհարկվող նվիրատվությունների օգտագործման համար: Բողոքը ներկայացրել է 41-ամյա մորմոն Դևիդ Նիլսենը, որը մինչև սեպտեմբեր ամիսը եղել է եկեղեցու Ensign Peak Advisors ներդրումային բաժնի ղեկավարը: Ոչ առևտրային կազմակերպությունները, ներառյալ՝ կրոնական խմբերը, եկամտահարկ չեն վճարում: Ensign-ը գրանցված է որպես մորմոնական եկեղեցու օժանդակ կազմակերպություն, ինչը թույլ է տալիս հանդես գալ որպես ոչ առևտրային կազմակերպություն: Բայց հարկային բացառությունները ենթադրում են, որ ընկերությունը պարտավոր է սահմանափակվել կրոնական, կրթական և բարեգործական գործունեությամբ, իսկ Նիլսենի փոխանցմամբ` ընկերությունը չի հետևում այդ պայմաններին: Եկեղեցու անդամներն ամեն տարի մոտ յոթ միլիարդ դոլար նվիրատվություն են կատարում, որից մոտ վեց միլիարդն օգտագործվում է գործառնական ծախսերը հոգալու համար, իսկ մնացած մեկ միլիարդը փոխանցվում է Ensign-ին: Բացի այդ, եկեղեցին հարյուր միլիարդավոր դոլարներ արժողությամբ անշարժ գույք ունի: Նիլսենն իր բողոքում քննադատել է եկեղեցու ղեկավարությանը, որը շարունակում է նվիրատվություն խնդրել նույնիսկ նրանցից, ովքեր ֆինանսական վատ վիճակում են գտնվում: «Ջրի, էլեկտրաէներգիայի համար վճարելու և ձեր ընտանիքին կերակրելու փոխարեն տասանորդ կվճարեի՞ք, եթե իմանայիք, որ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը եկեղեցին միլիարդների մեջ է լողում»,- գրել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր