00:00:00

Ցուցադրվել է Samsung Galaxy S11-ի դիզայնը

18:37, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ice Universe հեղինակավոր ինսայդերը ցուցադրել է Samsung-ի ապագա առաջատարի դիզայնը։ Ռենդերը թույլ է տալիս տեսնել Galaxy S11+-ի խցիկը, տեղեկացնում է Lenta-ն։ Պատկերի վրա կարելի է տեսնել սմարթֆոնի հետին վահանակը եւ հիմնական խցիկը՝ ներկառուցված սեւ գույնի ուղղանկյուն բլոկի մեջ։ Խցիկն ունի երեք սենսոր։ Բլոկի աջ մասը փակ է, եւ հնարավոր չէ տեսնել, թե ինչ կա այնտեղ։ Ice Universe-ն ասել է, որ խցիկը պետք է նաեւ խորության սենսոր (ToF) եւ լուսադիոդային բռնկում ունենա։ Ըստ լուրերի՝ Galaxy S11 շարքի սարքերը պետք է թողարկվեն խցիկով, որը կազմված է մի քանի սենսորներից։ Բացի նոր խցիկից, Galaxy S11 շարքի սմարթֆոնները պետք է ունենան բարելավված կուտակիչ կորեական ITM Semiconductor-ից։ Հանուն արտադրողականության բարձրացման՝ Samsung-ը կհրաժարվի սեփական պրոցեսորներից՝ հօգուտ Snapdragon 865-ի։ Բացառություն կկազմի Եվրոպայի շուկան, որտեղ Galaxy S11 շարքը կունենա Exynos 990 չիփ։ Նույն Ice Universe-ի վարկածով՝ Samsung-ի նոր շարքի ցուցադրումը տեղի կունենա փետրվարի 18-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր