00:00:00

ԱՄՆ դատարանը կկայացնի Թրամփի նախկին օգնականի դատավճիռը 2020-ի հունվարին

17:52, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի դատավճիռը կհրապարակվի 2020 թվականի հունվարի 28-ին։ Այս մասին ասվում է երկուշաբթի Վաշինգտոնի օկրուգային դատավոր Էմեթ Սալիվանի տարածած կարգադրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Դատավճռիռը կկայացվի 2020 թվականի հունվարի 28-ին, ժամը 11.00-ին»,- նշվում է տեքստում։ Դատավճռի հրապարակումը արդեն մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում այն նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերի 18-ին։ Գործը քննվում է 2016 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության հետաքննության շրջանակում։ Անցած տարվա փետրվարին Ֆլինը ստիպված էր հրաժարական տալ այն պատճառով, որ լրիվ չափով չէր տեղեկացրել փոխնախագահ Մայքլ Փենսին Սերգեյ Կիսլյակի հետ զրույցների մասին, որն այն ժամանակ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն էր։ Թրամփը եւ նրա առանցքային գործընկերները բազմիցս հերքել են ռուսաստանցի պաշտոնական անձանց հետ որեւէ անիրավաչափ շփումների կասկածները 2016 թվականի ընտրարշավի ժամանակ։ Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է պնդումները ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին։ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության փորձերի հետաքննությամբ մոտ երկու տարի զբաղվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Ապրիլի 18-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց նրա ամփոփիչ զեկույցը, որում Մյուլլերը խոստովանել է, որ հետաքննությունը Թրամփի ոչ մի դավադրություն Մոսկվայի հետ չի հայտնաբերել։ Նա նաեւ հավաստիացնում էր, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն գործել նախագահական ընտրարշավի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր