00:00:00

Մոլորակի ամենահարուստ մարդը նշել է, իր վարկածով, 2019 թվականի լավագույն գրքերը

13:44, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որը կրկին զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, կազմել է, իր վարկածով, անցնող տարվա լավագույն գրքերի ցանկը: Այս մասին գրում է Forbes-ը: Խոսելով իր կարդացած գրքերի մասին՝ գործարարը նախևառաջ նշել է «Ամերիկյան ամուսնություն» վեպը: Վեպում հեղինակ Թայարի Ջոնսը պատմում է սևամորթ զույգի մասին: «Այս պատմությունը կկլանի ձեզ՝ չնայած թեմայի ծանրությանը»,- վստահեցրել է Գեյթսը: Նրա ցանկում հայտնվել են նաև Ջիլ Լեպորի «Այս ճշմարտությունները» գիրքը՝ ԱՄՆ պատմության մասին, Վացլավ Սմիլի «Աճ» գիրքը՝ մոլորակի ապագայի մասին, և Դիանա Տավենների «Պատրաստվածները» գիրքը: Վերջինը ձեռնարկ է մտահոգ ծնողների համար, որոնք ցանկանում են սովորեցնել իրենց երեխաներին լինել երջանիկ: Գործարարն առանձին ընդգծել է նաև Մեթյու Ուոլքերի «Ինչու ենք մենք քնում» գիրքը՝ նշելով, որ առաջ ինքն անտեսում էր քունը՝ այն համարելով ծուլության նշան, բայց գիրքը ստիպել է նրան վերանայել իր հայացքները: Գեյթսի կարողությունը գնահատվում է շուրջ 110 միլիարդ դոլար: 2019-ի ամռանը նա Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել էր երրորդ հորիզոնականում: Նշվում էր, որ այդ պահը պատմական է, քանի որ Գեյթսն այդ ցուցակում երբեք չէր եղել երկրորդ հորիզոնականից ցածր դիրքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր