00:00:00

Ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ խուզարկությամբ 2000 եվրո է հայտնաբերվել (ֆոտո)

16:13, 04 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Սամվել Օզմանյանին։ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում էր մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։ Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվեց։ 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և փոխանցվել Վաղարշապատի քննչական բաժին։ Դեպքի նախապատմությանն ու բուն դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր