00:00:00

Չինաստանում 14 հանքագործ Է զոհվել ածխահանքում գազի արտանետման պատճառով

15:45, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Առնվազն 14 հանքագործ Է զոհվել, եւս երկուսն արգելափակված են գետնի տակ Չինաստանի Գույչժոուի նահանգի ածխի հանքահորում գազի արտանետման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել դեկտեմբերի լույս 17-ի գիշերն Անլուի գավառում: Նախնական տվյալներով՝ պատահարի պահին հանքահորում եղել Է 23 մարդ, յոթին հաջողվել Է դուրս գալ: Արդեն պատահարի վայր են ժամանել տեղի կառավարության, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ արտակարգ ծառայությունների աշխատողներ, կատարվում Է վթարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր