00:00:00

Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ ԿԺԴՀ-ն կշարունակի հրթիռների փորձարկումները

11:48, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, մեկնաբանելով «Սոհե» տիեզերակայանում հյուսիսկորեացի զինվորականների գործողությունները, հայտարարել է, որ Փհենյանից բխող հռետորաբանությունը մտահոգություն է առաջացնում, և ԿԺԴՀ-ն, հավանաբար, կշարունակի փորձարկումները, գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի պաշտպանական գիտությունների ակադեմիան հայտնել էր, որ ևս մեկ «կարևոր փորձարկում» է անցկացրել «Սոհե» տիեզերակայանում, իսկ արդյունքները, որոնց ԿԺԴՀ-ն կհասնի պաշտպանական ոլորտում, կկիրառվեն երկրի ռազմավարական միջուկային զսպման ներուժը բարձրացնելու համար: Նախորդ «կարևոր փորձարկումն» անցկացվել է նույն տիեզերակայանում՝ դեկտեմբերի 7-ին: «Մենք բազմիցս լսել ենք փորձարկումների վերաբերյալ խոսակցություններ: Կարծում եմ՝ նրանք, հավանաբար, կշարունակեն, եթե չբավարարվեն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էսպերը: Նա չի հստակեցրել, թե ինչպիսի փորձարկումների մասին է խոսքը: Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն այժմ գտնվում են այդ տարածաշրջանում և «հանդիպում են խնդրել» հյուսիսկորեացի գործընկերների հետ: Էսպերն ընդգծել է, որ կողմերը պետք է «նստեն բանակցությունների սեղանի շուրջ» և քննարկեն «քաղաքական կարգավորումը», որը կհանգեցներ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: «Ես կցանկանայի լավատեսություն պահպանել բանակցություններում առաջ շարժվելու հնարավորության վերաբերյալ, քանի որ այլընտրանքն այնքան էլ դրական չէ», - հավելել է Պենտագոնի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր