00:00:00

Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու. Կանխատեսումն ուժի մեջ է. Գագիկ Սուրենյան

15:54, 04 ապրիլ 2018

Այսօր գիշեր Լոռու մարզում տեղացած ձյունը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Մարզի Վանաձորի ու Սպիտակի տարածաշրջանի մի շարք բնակավայրերում, որտեղ բերքատու ծառերը ծաղկել էին, այս գիշեր առատ ձյուն է տեղացել: Հատկապես տուժել է ծիրանենին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը լուսանկարներ են տեղադրել՝ գրելով, որ ծաղկած ծառերը պատվել են ձնով:ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ այլ մազերում, որտեղ ծառերը ծաղկել են, ձյան տեղումներ չեն արձանագրվել: «Ծաղկած ծառերի վրա ձյուն է եկել միան Լոռու մարզում՝ Վանաձորի ու Սպիտակի հատվածներում», ասաց նա: Միաժամանակ, Սուրենյանը հավելեց, որ վնասի չափի մասին իրենք տեղեկություն չունեն:Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու նաև Արարատյան դաշտի համար: Գագիկ Սուրենյանն ասաց, որ իրենց՝ ավելի վաղ արած կանխատեսումն ուժի մեջ է՝ սպասվող գիշեր հողի մակերևույթին -2…-3 աստիճան ցուրտ է արձանագրվելու: «Այս կանխատեսումների մասով փոփոխություն չկա, նույն ջերմաստիճանն է սպասվում»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր