00:00:00

Թուրքիան պատրաստվում է Լիբիա ներխուժման․ «Վեդոմոստի»

03:47, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Անկարան պատրաստ է Լիբիային՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, ցուցաբերել ցանկացած ռազմական օգնություն, ինչպիսին նրան անհրաժեշտ է, A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ հայտարարությունը հնչել է երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա մարշալ Խալիֆ Խաֆտարի գլխավորությամբ Լիբիական ազգային բանակի հարձակման ֆոնին։ Մայրաքաղաքում է տեղակայված Ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ-ի աջակցությամբ եւ ղեկավարվում է Ֆայեզ Սարաջի կողմից, գրում է «Վեդոմոստին»։ Al-Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Խաֆտարը ԼԱԲ-ի դեմ պայքարող գրոհայիններին կոչ է արել մնալ տներում՝ դրա փոխարեն նրանց անվտանգություն խոստանալով։ 2019թ․ սկզբից Խաֆտարը մի քանի անգամ հայտարարել է Տրիպոլին գրավելու ցանկության մասին՝ հրապարակայնորեն հայտարարելով գործողությունների մեկնարկի մասին, սակայն դա հաջողության չի բերել, քանի որ ԱՀԿ-ին հաջողվել է հակահարված տալ նրանց։ Այս անգամ իրավիճակը բարդանում է նրանով, որ անցյալ շաբաթ Տրիպոլիում հենց Սարաջի դեմ են ցույցեր եղել, եւ նա ստիպված է եղել լքել իր նստավայրը։ Սակայն Տրիպոլիում իրադարձությունները չեն խանգարել նրան մեկնել Անկարա եւ հանդիպել Էրդողանի հետ։ Անցած կես տարվա ընթացքում Խաֆտարին հաջողվել է հասնել զգալի առաջընթացի, հայտնում է «Վեդոմոստիի» ռազմադիվանագիտական աղբյուրը․ ԼԱԲ-ի առանձին ջոկատներ արդեն գտնվում են Տրիպոլիից մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ Եթե այս տեմպերը պահպանվեն, Խաֆտարի զինյալները մի շաբաթվա ընթացքում կհայտնվեն քաղաքի կենտրոնում։ Դրանում մեծ դեր ունի նրա գլխավոր դաշնակից Արաբեական Միացյալ Էմիրությունները, որը ոչ միայն թեթեւ զենք է մատակարարում ԼԱԲ-ին, այլեւ տրամադրում է իր զենիթային հրթիռահրետանային «Պատյան Ս-1» համակարգերը եւ չինական անօդաչու հարվածային սարքեր, ասել է նա։ Այդ դեպքում Ազգային համաձայնության կուսակցությանը մնում է հույսը դնել Թուրքիայի վրա։ Տարեսկզբից այդ ուժին ակտիվորեն մատակարարվել է թուրքական սպառազինություն՝ ընդհուպ մինչեւ հարվածային անօդաչու սարքեր։ Նոյեմբերի վերջին ԱՀԿ-ն եւ Թուրքիան ստորագրել են հուշագիր ռազմական ոլորտում համագործակցության եւ ծովային գոտիներում փոխըմբռնման մասին։ Թուրքիան հրապարակել է ծովային տնտեսական գոտիների քարտեզ՝ «թուրք-լիբիական հուշագրի» հաշվառմամբ, չընդունելով գազաբեր շելֆի հանդեպ Հունաստանի իրավունքը։ Հաֆթարի կառավարությունը այս փաստաթուղթն անօրինական է համարել, այդ դիրքորոշումը պաշտպանել են ԵՄ-ը եւ Հունաստանի իշխանությունները, որոնք համարում են, որ պայմանագիրը խախտում է Հունաստանի ինքնիշխան իրավունքը։ Ի պատասխան՝ Հունաստանը վտարել է Լիբիայի դեսպանին եւ սկսել կապերն ամրապնդել մարշալ Հաֆթարի հետ, իսկ Հաֆթարի ռազմական նավատորմի հրամանատար, ծովակալ Ֆարաջ Մահդաուին հունական Skai հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ ինքը հրաման ունի խորտակել թուրքական նավերը այդ գոտում։ Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան չի բացառում Լիբիա թուրք զինվորականներ ուղարկելը այդ երկրի կառավարության խնդրանքով։ Հաջորդ օրը Էրդողանը խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսակցության գլխավոր թեման իրավիճակն էր Լիբիայում։ Ռուսական կողմի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ, ասում է «Վեդոմոստի»-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը. Հաֆթարի կողմնակիցները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հընթացս դադարեցնելով մարտական գործողությունները։ Նրա տվյալներով՝ ռուսաստանցի բանակցողները կջանան այս դիրքորոշումը հասցնել հակամարտության յուրաքանչյուր կողմին, որպեսզի գոնե ժամանակավորապես պահպանվի ստատուս-քվոն, եւ խուսափեն Լիբիա թուրք զինվորներ մտցնելուց առնվազն մինչեւ Պուտինի ու Էրդողանի հանդիպման պահը, որը նախատեսված է հունվարի 8-ին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր