00:00:00

Թրամփն այս շաբաթ կարող է դառնալ ԱՄՆ-ի 3-րդ նախագահը, որին իմփիչմենթ կներկայացնեն

03:04, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կարող է դառնալ երկրի պատմության մեջ երրորդ նախագահը, որին իմփիչմենթ կներկայացնեն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ դեմոկրատների կողմից ղեկավարվող Ներկայացուցիչների պալատում (Կոնգրեսի ստորին պալատ) շաբաթվա ընթացքում տեղի կունենա Թրամփին ներկայացվող մեղադրանքների հարցի շուրջ քվեարկությունը։ Թրամփին սպառնում է իշխանությունը չարաշահելու մեղադրանք, քանի որ վերջինս խնդրել է Ուկրաինային հետաքննություն իրականացնել դեմոկրատ Բայդենի հարցով, որը 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցն է: Թրամփին ևս մեկ մեղադրանք են ներկայացնում՝ տվյալ թեմայի հետաքննության հարցում Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար: Թրամփը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ և ամոթալի: Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ քվեարկություն կանցկացնի՝ մեղադրանքները հաստատելու և այն Հանրապետականների կողմից ղեկավարվող Սենատին ուղարկելու հարցով: Սենատն, իր հերթին, կպարտավորվի լսումներ անցկացնել Թրամփին պաշտոնից հեռացնելու հարցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր